Չունեմ կոնկրետ ապացույցներ, սակայն հավանաբար Ռուսաստանը կփորձի միջամտել Վրաստանի ընտրություններին. Քելլի Դեգնան
Չունեմ կոնկրետ ապացույցներ, սակայն հավանաբար Ռուսաստանը կփորձի միջամտել Վրաստանի ընտրություններին,- այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան՝ Քելլի Դեգնանը:
«Մենք բոլորս տեսել ենք, թե որքան ակտիվ և ստեղծագործ է ռուսական ապատեղեկատվությունը, որը միջամտում է շատ ընտրություններին և Վրաստանը ակնհայտ թիրախ է: Ամերիկան, Բրիտանիան և միջազգային այլ գործընկերներ օգնում են Վրաստանին, ավելի լավ գնահատել ստացված տեղեկատվությունը: Չունեմ կոնկրետ ապացույցներ, սակայն հավանաբար Ռուսաստանը կփորձի միջամտել Վրաստանի ընտրություններին: Մեծ հաջողություն կլինի, եթե Վրաստանը կարողանա լավ ընտրություններ անցկացնել և մեկ անգամ ևս դառնել օրինակելի ոչ միայն այս տարածաշրջանում, այլև այլ տարածաշրջաններում»,- ասել է Քելլի Դեգնանը:
Նրա խոսքով, կարևոր է նաև կիբերանվտանգության հարցը, քանի որ վերջերս Վրաստանում իրականացվել են մի շարք կիբերհարձակումներ: