Չճանաչված Լեռնային Ղարաբաղում հայտարարում են, որ գիշերվա ընթացքում վերականգնել են կորցրած դիրքերի մի մասը

10:47, 28.09.2020

Չճանաչված Լեռնային Ղարաբաղում հայտարարում են, որ գիշերվա ընթացքում վերականգնել են կորցրած դիրքերի մի մասը: Ըստ հայկական լրատվամիջոցների, գիշերվա ընթացքում կողմերի միջև պայքարը շարունակվել է:

Լեռնային Ղարաբաղում ասում են, որ հակագրոհի ժամանակ զոհվել են ադրբեջանցի զինվորներ, ինչպես նաև վնասվել է նրանց ռազմական տեխնիկան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր երեկ, սեպտեմբերի 27-ի առավոտից: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման ու կրակ բացելու մեջ: Տեղեկություններ կան երկու կողմերից զոհերի մասին:

Նմանատիպ