Պրահայում ընթացող ձյուդոի Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրը, տատամիի վրա է դուրս եկել չորս վրացի մարզիկ և չորսն էլ անցել են կիսաեզրափակիչ փուլ:
Երկու ծանր քաշայինները կմրցեն ռուս մարզիկների հետ: Գուրամ Թուշիշվիլին կմրցի Ինալ Տոսոևի, իսկ Լևան Մատիաշվիլին Տամերլան Բաշաևի հետ:
100 կգ. քաշայինում Վարլամ Լիպարտելիանին եզրափակիչ դուրս գալու համար մրցելու է Իսրաելի ներկայացուցիչ Պետեր Պալչիկի հետ, իսկ 90 կգ-ում Բեքա Ղվինիաշվիլին կամ սերբ կամ թուրք մարզիկի հետ:
Նախնական հանդիպումները սկսվել են ժամը 13:00-ին: Եզրափակիչ բլոկի ուղիղ հեռուստառեպորտաժը կառաջարկվի ժամը 19:00-ից, 1tv.ge հարթակում և «Հեռուստադպրոց» հեռուստաալիքով: