Չորս մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը, ձերբակալվել է լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի գործով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները

21:55, 21.01.2025

Թուրքական հանգստավայրերից մեկում հյուրանոցում բռնկված հրդեհի գործով չորս մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արդարադատության նախարարին։

Նախարարի խոսքով՝ գործը քննում է հինգ հոգուց բաղկացած դատախազների խումբը՝ հինգ հոգուց բաղկացած փորձագիտական հանձնաժողովի հետ միասին։

Բացի այդ, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հյուրանոցն ունեցել է հրդեհային անվտանգության վկայական։

Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։ Հրդեհը բռնկվել է 11 հարկանի հյուրանոցի չորրորդ հարկում։ 161 սենյականոց հյուրանոցում 234 հանգստացող է եղել։

Հյուրանոցը գտնվում է լեռան լանջին, ինչը դժվարացրել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին հրդեհը մարելն ու փրկարարական աշխատանքները։ Հյուրերը պատուհանների միջով փորձում էին փախչել այրվող հյուրանոցից։

Նմանատիպ