Չորս անձի մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնությանը մասնակցելու, իսկ մեկ անձի՝ խմբակային բռնությանը մասնակցելու և հրազենի ապօրինի պահելու համար
Չորս անձի մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնությանը մասնակցելու, իսկ մեկ անձի՝ խմբակային բռնությանը մասնակցելու և հրազենի ապօրինի պահելու համար

Վրաստանի դատախազությունը խմբակային բռնության մասնակցության փաստով մեղադրանք է առաջադրել չորս անձի, իսկ մեկ անձի՝ ինչպես խմբակային բռնությանը մասնակցելու, այնպես էլ հրազենի ապօրինի ձեռքբերման և պահման փաստով: Այս մասին հայտնում է Վրաստանի դատախազությունը։

Քննչական մարմնի տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 2-ին, Թբիլիսիում, մի խանութում Մանանա Գիորգոբիանն այդ խանութի աշխատակիցներից պահանջել է փոխանակել գումար, սակայն մերժում ստանալուց հետո դարձել է ագրեսիվ, վիրավորել է տուժածներին բառերով, իսկ մեկին՝ նաև ֆիզիկապես։ Նա նաև սպառնացել է նրանց ֆիզիկական հաշվեհարդարով։

«Խանութից դուրս գալուց հետո Մանանա Գիորգոբիանն կազմակերպել է խմբակային գործողություն, որն ուղեկցվել է բռնությամբ։ Մասնավորապես, տուժածների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար իրականացնելու նպատակով Գիորգոբիանն դեպքի վայր է բերել հինգ անձի, ովքեր խմբակային կերպով ֆիզիկապես հաշվեհարդար են տեսել տուժածների հետ և պատճառել վնասվածքներ, որից հետո փախուստի են դիմել դեպքի վայրից։

Միաժամանակ, խմբակային բռնությանը մասնակցած անձանցից մեկը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանի նկուղում պահել է երկու հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ և ռազմամթերք՝ 110 հատ փամփուշտ, որը հայտնաբերվել և առգրավվել է իրավապահների կողմից նոյեմբերի 5-ին՝ խուզարկության արդյունքում։

Կալանավորվածներից մեկին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (խմբակային գործողությանը մասնակցություն, որն ուղեկցվել է բռնությամբ, և հրազենի ապօրինի ձեռքբերում և պահում), իսկ չորսին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբակային գործողությանը մասնակցություն, որն ուղեկցվել է բռնությամբ), ինչը նախատեսում է մինչև վեց տարվա ազատազրկում։

Դատախազությունը դատարանին օրենքով սահմանված ժամկետում միջնորդություն է ներկայացնելու կալանքի կիրառման վերաբերյալ», – նշված է տեղեկատվության մեջ։