Չորրորդ անընդմեջ գոլը երրորդ խաղում. Կվարացխելյան կրկին խփեց «Նապոլիում» #1TVSPORT
Չորրորդ անընդմեջ գոլը երրորդ խաղում. Կվարացխելյան կրկին խփեց «Նապոլիում» #1TVSPORT

Խվիչա Կվարացխելիան չորրորդ գոլը խփեց Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում եւ առաջ մղեց «Նապոլիին» «Ատալանտայի» հետ հանդիպմանը։

Վրաստանի հավաքականի առաջատարը իրեն դրսևորեց 43-րդ րոպեին։ Խվիչան գլխի դիպուկ հարվածով դարպասն ուղարկեց թիմի ավագ Ջովանի դի Լորենցոյի փոխանցած գնդակը և բացեց խաղի հաշիվը։

Ընդհանուր առմամբ, վերջին երեք հանդիպումներում Կվարացխելիան չորս գոլ է խփել, մինչ այդ Խվիչան Վրաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել երկու գոլով՝ Շոտլանդիայի դեմ խաղում, իսկ մեկը խփել է Իսպանիային։