Չորչանայի հսկիչ անցակետի մոտ իրավիճակը կայուն է, տեղում հանգիստ է (ֆոտո)
Տվյալ պահին իրավիճակը կայուն է, տեղում հանգիստ է,- այս մասին հայտնել է Չորչանայի հսկիչ անցակետի մոտ գտնվող Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն՝ Առաջին ալիքին:
Նրա խոսքով, տեղում գտնվում են ՆԳՆ-ի և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Քեմոկլիձեն հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով:
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով: Դրա համար, կենտրոնական իշխանության ներկայացուցիչները հայտարարում են պատրաստակամություն և հույս հայտնում, որ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպման ձևաչափը կշարունակվի այնպիսի արդյունավետ ռեժիմում, ինչպիսին մինչ այժմ էր: Պատրաստ ենք, կառուցողական համագործակցության համար»,- նշել է Քեմոկլիձեն:
Ինչպես հայտարարել է Կախա Քեմոկլիձեն, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղը մինչև 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմը և դրանից հետո էլ կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք է:
Ինչպես Լաշա Դարսալիան հայտնել է Առաջին ալիքին, «բլոկպոստը» քանդելու հարցը չի քննարկվում:
Օկուպացված Ցխինվալիի դե-ֆակտո ռեժիմի ներկայացուցիչների պահանջի վերջնաժամկետը լրացավ: Նրանք պահանջել էին մինչև օգոստոսի 30-ի 06:00-ն վերացնել վրացական պահակակետը: