Չորչանա գյուղի մոտակայքում, բռնազավթված տարածքում նկատվում է բռնազավթիչ ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժ. ՊԱԾ
Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, Խաշուրի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մոտակայքում, բռնազավթված տարածքում նկատվում է բռնազավթիչ ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժ:
Ինչպես առաջին ալիքին ասել են գերատեսչությունում, նշվածը իրենից ներկայացնում է նպատակաուղղված սադրանք և էականորեն վնասում է տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրին:
«Փաստի առընչությամբ մի քանի անգամ ակտիվացվել է թեժ գիծ, միջադեպի մասին տեղյակ է եվրամիության դիտորդական առաքելությունը», – ասել են ՊԱԾ-ում:
Ըստ նրանց, հարցը կքննարկվի վաղը կայանալիք միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպմանը: