Չորչանա գյուղի և բռնազավթված Ծնելիսիի մոտ ստեղծված իրավիճակը այսօր քննարկելու են Էրգնեթիում, տեխնիկական հանդիպմանը
Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների խմբի տապալված հանդիպումից հետո , այսօր տեղի է ունենում հինգերրորդ տեխնիկական բնույթի հանդիպում: Հանդիպումը անց է կացվում ԵԱՀԿ-ի և Եվրամիության միջնորդությամբ:
Ցխինվալի դե-ֆակտո, Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի և Վրաստանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, քննարկման հիմնական թեման Չորչանա գյուղի և բռնազավթված Ծնելիսիի մոտ զարգացած իրադարձություններն են:
Վրաստանի կենտրոնական իշխանությունները պահանջում են դե-ֆակտո ռեժիմից դադարեցնել անօրեն գործողությունները Չորչանա և Ծնելիսի գյուղերում: Նրանց խոսքով Չորչանայի մոտ ոստիկանության պահակակետի վերացման հարցը չի քննարկվում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև դե-ֆակտո ռեժիմի կողմից այսպես կոչված անցակետերի փակման հարցը: