Չնայած զբաղեցրած նախկին պաշտոնի, օրենքի առջև բոլորը հավասար են. Լևան Իզորիա
Երբ գոյություն ունեն հարցեր օրենքի գերագույնության սկզբունքից ելնելով, բոլոր մարդիկ պետք է պատրաստ լինեն պատասխան տալ,- այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ նախկին բարձրպաշտոնյաների հարցաքննության առնչությամբ տրված հարցին:
Նրա խոսքով, չնայած նախկին պաշտոնի, օրենքի առջև բոլորը հավասար են:
«Երկրի ռազմավարական խնդիրն է, ձևավորել իրավական պետություն, որտեղ օրենքի առջև բոլորը կլինեն պատասխանատու: Համապատասխանաբար, երբ գոյություն ունեն հարցեր օրենքի գերագույնության սկզբունքից ելնելով, բոլոր մարդիկ պետք է պատրաստ լինեն պատասխան տալ: Սա իրավական պետության զարգացման շահերում է: Ուստի, այստեղ առանձնակի որևէ բան չեմ տեսնում»,- հայտարարել է Լևան Իզորիան: