Չմուշքավազք. Սվեն Կրամերը օլիմպիական չեմպիոն է
Ավարտվել է 5000 մետր չմուշկավազքի մրցույթը տղամարդկանց միջև, որը ինչպես և սպասվում էր ավարտվել է Նիդեռլանդների ներկայացուցիչ՝ Սվեն Կրամերի հաղթանակով: Կրամերը, ով համարվում էր մրցույթի ֆավորիտ, տարածքը հաղթահարել է 6 րոպե, 9 վարկյան ժամանակում և ոսկե մեդալ նվաճելուց բացի սահմանել է օլիմպիական խաղերի ռեկորդ:
Արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Կանադայի և Նորվեգիայի ներկայացուցիչները՝ Տեդ Յան Բլումենը և Սվերե Լունդե Պեդերսենը:
Վաղը կայանալու է չմուշքավազքի կանանց մրցույթը, որի ժամանակ մարզիկները պետք է անցնեն 1500 մետր տարածություն:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan