Չինաստանում Ռուսաստանի դեսպանն ասում է, որ Սի Ցզինպինը ծրագրում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

13:28, 10.02.2025

Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովի հայտարարության համաձայն՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ծրագրում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։

Իգոր Մորգուլովի խոսքով՝ Չինաստանի նախագահը Մոսկվայից հրավեր է ստացել մասնակցելու շքերթին և ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նրան հրավիրել է Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնակատարություններին։

Պեկինը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել Սի Ցզինպինի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ։ Սի Ցզինպինը վերջին անգամ Մոսկվա է այցելել 2023 թվականի մարտին։

Նմանատիպ