Չինաստանում նոր կորոնավիրուսից զոհված անձանց թիվը հասել է 25-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսից զոհված անձանց թիվը հասել է 25-ի

Չինաստանում նոր կորոնավիրուսից զոհված անձանց թիվը հասել է 25-ի: Վարակվել է 830 մարդ: Չինաստանի իշխանությունը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով արդեն մեկուսացրել է 10 քաղաք: Այդ քաղաքներում ապրում է 30 միլիոն մարդ:

Զուգահեռաբար, Ուխանում սկսվել է հիվանդանոցի շինարարություն, որտեղ տեղափոխելու են կորոնավիրուսով հիվանդներին:

Չինաստանի միկրոկենսաբանական կենտրոնը տարածում է մանրադիտակով արված նոր կորոնավիրուսի առաջին լուսանկարը: