Չինաստանում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ
Չինաստանում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել 30 մարդ: Այս մասին Reuters-ը տարածում է տեղական մամուլին հենվելով:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային մասում, Հեբեյի գավառում: Տեղական իշխանությունների լրատվությամբ, պայթյունից հետո հրդեհ է առաջացել, որի արդյունքում այրվել է 38 բեռնատար և 12 մարդատար ավտոմեքենա:
Դեպքի վայրում որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են: Ինչպես գրում են տեղական մամուլում, հնարավոր է զոհերի թիվը աճի: Պայթյունի պատճառը անհայտ է:
Հեղինակ -
Edgar Barsegyan