Չինաստանում ավելացել է նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը

12:15, 22.01.2020

Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:

Հիվանդությամբ վարակվածների թիվն արդեն գերազանցում է 430-ը:

Բժիշկների տեղեկությամբ, հիվանդության ախտանիշներն են. Հարբուխ, հազ, կոկորդի ցավ և տհաճ զգացողություն սրտի մասում, ինչպես նաև հնարավոր է գլխացավ և ջերմություն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը սկզբում առաջացել է Չինաստանի Ուխան քաղաքում:

Նմանատիպ