Չինաստանում ածխահանքում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել
Չինաստանում ածխահանքում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել

Չինաստանի Գույչժոու նահանգում ածխի հանքում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել։ Տեղեկությունը տարածում է «Associated Press»-ը։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ այս պահին հրդեհը մարվել է, սակայն հրդեհի պատճառների մասին դեռ չեն խոսում։

Նախաքննությունն արդեն սկսվել է։

«Նախաքննության տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ հանքում գտնվող մարդիկ չեն կարողացել լքել տեղը»,- ասվում է տեղական իշխանությունների հաղորդագրությունում։