Չինաստանի Ուհան քաղաքում 10 օրում կառուցել են կորոնավիրուսով վարակված մարդկանց համար հիվանդանոց

Օրեր առաջ, Չինաստանի Ուհան քաղաքում ավարտել են հիվանդանոցի շինարարությունը, որը հատկացված է հատուկ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Շինարարությունը տևել է ընդամենը 10 օր:

197 000 քառակուսի մետր մակերես ունեցող բժշկական հաստատությունն արդեն ընդունել է առաջին հիվանդներին և բաղկացած է երկու հարկից: Հիվանդանոցը հաշվի է առնված 1000 հիվանդի համար և ունի ինտենսիվ թերապիայի 30 բաժին:

Շինարարության լուսանկարներն առաջին անգամ սոցիալական ցանցում տարածվել էին հունվարի 23-ին, լուսանկարներում երևում էր, թե ինչպես էին տասնյակ բուլդոզերներ փորում հողը:

«Նման արագությամբ շենք կառուցելու համար որոշիչ է նախապես պատրաստված նյութեր կիրառելը»,- ասում է «NTX» ինժեներական ընկերության տնօրենը:

Նույն արագությամբ և մեթոդով Չինաստանը հիվանդանոց էր կառուցել նաև 2003 թվականին Պեկինում, որը նախատեսված էր այն ժամանակ տարածված սուր շնչառական հիվանդություն ունեցող անձանց համար:

Ուհանի նոր հիվանդանոցի շինարարության վրա 24 ժամվա ընթացքում աշխատում էր ավելի քան 7500 բանվոր:

Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 563-ի: Բուժվել է 1153 անձ: Վարակվածների թիվը գերազանցում է 28 հազարը: