Չինաստանի կողմից Միացյալ Նահանգների նկատմամբ սահմանված 84 տոկոսի չափով պատասխան մաքսատուրքերը ուժի մեջ են մտել

10:49, 10.04.2025

Չինաստանի կողմից Միացյալ Նահանգների նկատմամբ սահմանված 84 տոկոսի չափով պատասխան մաքսատուրքերը ուժի մեջ են մտել։ Տեղեկատվությունը տարածում է BBC-ն։

Մինչ այժմ Չինաստանը 34% մաքսատուրքեր էր սահմանել Միացյալ Նահանգների նկատմամբ, սակայն Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշումը կրկին Չինաստանին մղել է մաքսատուրքերի փոփոխությունների։

Հիշեցնենք, որ երեկ ուժի մեջ մտան չինական ներմուծման 104% մաքսատուրքերը, չնայած Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցիալական ցանցերում գրեց, որ մաքսատուրքերը բարձրացնում է մինչև 125%։ Չինաստանը խոստացել է մինչև վերջ պայքարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում։

Նմանատիպ