Չինաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին

10:49, 19.08.2022

Չինաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Տեղեկությունը հեռարձակում է «BBC» հեռուստաընկերությունը՝ հիմնվելով Ինդոնեզիայի նախագահի վրա։

Սա առաջին հաստատված տեղեկությունն է, որ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը կժամանեն Բալիում նախատեսված գագաթնաժողովին։ Սա Չինաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցն է Covid-19 համաճարակի սկզբից ի վեր։

Բացի այդ, սա կլինի առաջին համաշխարհային գագաթնաժողովը, որը կանցկացվի Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Նոյեմբերին Բալիում նախատեսվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նմանատիպ