Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Սի Ցզինպինը աշնանը կայցելի ԱՄՆ
Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Սի Ցզինպինը աշնանը կայցելի ԱՄՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ Սի Ցզինպինը և Դոնալդ Թրամփը հանդիպման ժամանակ կարևոր արդյունքների են հասել։ Նա նաև ասել է, որ Սի Ցզինպինը աշնանը կայցելի Միացյալ Նահանգներ։

«Դա կարևոր հանդիպում էր, որի ընթացքում երկու պետությունների ղեկավարները խորը շփում ունեցան և կարևոր արդյունքների հասան», – ասել է Վան Ին։

Ինչպես նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը, առաջնորդների միջև հանդիպումը պատմական էր։

Իրանի հարցի մասին խոսելով՝ Վան Ին ասել է, որ իրենք կոչ են անում և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Իրանին շարունակել լուծել տարաձայնություններն ու վեճերը բանակցությունների միջոցով, այդ թվում՝ միջուկային հարցը։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, Վան Ին հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի հնարավորինս շուտ։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել շփումը և կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման խթանման գործում», – ասել է Վան Ին։

Թայվանի հարցի մասին խոսելով՝ Վան Ին նշել է, որ այս թեման Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում ամենակարևոր հարցն է և ազդում է ընդհանուր իրավիճակի վրա։

«Հանդիպման ընթացքում մենք զգացինք, որ ամերիկյան կողմը հասկանում է Չինաստանի դիրքորոշումը, կարևորություն է տալիս Չինաստանի մտահոգություններին և, ինչպես միջազգային հանրությունը, չի աջակցում կամ ճանաչում Թայվանի անկախության ուղղությամբ ձեռնարկված քայլերը», – ասաց Վան Ին։