Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բանակցություններ է վարելու Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ

19:22, 12.03.2025

Չինաստանը բանակցություններ կվարի Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Իրանը և Ռուսաստանը Պեկին կուղարկեն փոխարտգործնախարարների։ Երեք կողմերը մտքեր կփոխանակեն Իրանի միջուկային խնդրի և ընդհանուր օրակարգի այլ հարցերի շուրջ։

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չինաստանն ամրապնդում է ռազմավարական կապերը Ռուսաստանի և Իրանի հետ, և այս առումով բոլոր երեք երկրներն էլ մասնակցում են ռազմածովային զորավարժություններին` «Անվտանգության գոտի 2025»։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ չինական նավատորմը ժամանել է իրանական Չաբահար նավահանգստի մոտ։ Օմանի ծոցում ընթանում են ռազմածովային զորավարժությունները, որոնք կավարտվեն մարտի 13-ին։

Նմանատիպ