Չինաստանի արտաքին գործերի նախարարություն - Վենեսուելայում Չինաստանի և այլ երկրների օրինական իրավունքներն ու շահերը պետք է պաշտպանվեն
Չինաստանի արտաքին գործերի նախարարություն - Վենեսուելայում Չինաստանի և այլ երկրների օրինական իրավունքներն ու շահերը պետք է պաշտպանվեն

Վենեսուելայում` Չինաստանի և այլ երկրների օրինական իրավունքներն ու շահերը պետք է պաշտպանվեն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Պեկինը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում։

«Միացյալ Նահանգները անամոթաբար դիմել է ուժի կիրառմանը Վենեսուելայի դեմ և պահանջել է, որ Վենեսուելայի կողմից իր նավթային պաշարների կառավարման գործում կիրառվի «Ամերիկան ​​առաջինը» սկզբունքը։ Սա սպառնալիքի տիպիկ ակտ է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և Վենեսուելայի ինքնիշխանության լուրջ խախտում, որը նաև լրջորեն խաթարում է Վենեսուելայի ժողովրդի իրավունքները», – ասել է Մաո Նինգը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Վենեսուելայի նավթի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով և երկրի դեմ ուժ կիրառելով՝ ԱՄՆ-ն ծանր հարված է հասցրել երկրի տնտեսական և սոցիալական կարգին, ինչպես նաև սպառնացել է համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների կայունությանը։

«Չինաստանի և Վենեսուելայի միջև համագործակցությունը ինքնիշխան պետությունների միջև համագործակցություն է և պաշտպանված է միջազգային իրավունքով և երկու երկրների օրենքներով», – ասել է Մաո Նինգը։