Չինաստանի ԱԳՆ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը պետք է ուժեղացվի, ոչ թե թուլացվի, և Չինաստանը կաջակցի կազմակերպությանը իր պարտականությունների կատարման հարցում

15:02, 21.01.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը պետք է ուժեղացնել, ոչ թե թուլացնել,- այսպես է արձագանքել Չինաստանի ԱԳՆ-ն Դոնալդ Թրամփի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագրի ստորագրմանը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունի խոսքով՝ Չինաստանը կշարունակի աջակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ իր պարտականությունների կատարման հարցում։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը միայն պետք է ուժեղացնել, ոչ թե թուլացնել: Չինաստանը, ինչպես միշտ, կաջակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը իր պարտականությունների կատարման, հանրային առողջապահության միջազգային համագործակցության խորացման, առողջապահության գլոբալ կառավարման ամրապնդման և մարդկանց առողջության համայնքի կառուցման խթանման գործում»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նմանատիպ