Չինաստանի արտաքին գործերի նախարար. Չինաստանը պատրաստ է շարունակել շփումը Ռուսաստանի հետ՝ ճգնաժամի կարգավորման գործում իրական ներդրում ունենալու համար
Չինաստանի արտաքին գործերի նախարար. Չինաստանը պատրաստ է շարունակել շփումը Ռուսաստանի հետ՝ ճգնաժամի կարգավորման գործում իրական ներդրում ունենալու համար

Չինաստանը կշարունակի խաղաղ բանակցությունները՝ պատերազմը դադարեցնելու համար,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Չինաստանը պատրաստ է շարունակել շփումն ու համակարգումը Ռուսաստանի հետ՝ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում իրական ներդրում ունենալու համար»,- ասել է Ցին Գանը։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները խոսել են նաև երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին։ Չինացի դիվանագետի խոսքով՝ այդ հարաբերություններն ամրապնդվել են հատկապես Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։

Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները հանդիպել են Հնդկաստանի Գոա քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում։