Չինաստանը տասնյակ երկրների համար անվիզա ռեժիմը երկարաձգել է մինչև 2026 թվականի վերջը
Չինաստանը տասնյակ երկրների համար անվիզա ռեժիմը երկարաձգել է մինչև 2026 թվականի վերջը

Չինաստանը մինչև 2026 թվականի վերջը կերկարաձգի իր անվիզա ռեժիմը տասնյակ երկրների համար,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սա վերաբերում է ավելի քան 40 երկրների, որոնց քաղաքացիների համար Չինաստանը միակողմանիորեն սահմանել է անվիզա ռեժիմ, այդ թվում՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Նիդեռլանդներին և Իսպանիային։

Բացի այդ, ինչպես նշել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, Չինաստանի իշխանությունները որոշել են անվիզա ռեժիմի քաղաքականությունը տարածել նաև Շվեդիայի վրա։

Չինաստանը սկսել է ընդլայնել անվիզա ռեժիմը 2023 թվականին՝ համավարակից հետո զբոսաշրջությունը խթանելու համար։

Ըստ Չինաստանի իշխանությունների՝ այս տարվա երրորդ եռամսյակում անվիզա ռեժիմի շրջանակներում Չինաստան է կատարվել ավելի քան յոթ միլիոն այցելություն։