Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ի դեմ

11:13, 04.02.2025

Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ուժի մեջ են մտել Թրամփի լրացուցիչ 10% մաքսատուրքերը Չինաստանից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա։

Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ կսահմանի 15% մաքսատուրք ածխի և հեղուկ բնական գազի համար, ինչպես նաև 10% մաքսատուրքեր հում նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի և որոշ տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Չինաստանի կողմից սահմանված մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ից։

Նմանատիպ