Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ի դեմ

11:20, 04.03.2025

Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին ասված է Չինաստանի Պետխորհրդի սակագնային հանձնաժողովի հայտարարության մեջ։

«15 տոկոս մաքսատուրք կսահմանվի հավի, ցորենի, եգիպտացորենի, բամբակի վրա։ Տասը տոկոս մաքսատուրք կսահմանվի սորգոի, սոյայի, խոզի, տավարի մսի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի համար»,- ասվում է Պետխորհրդի սակագնային հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 4-ից ԱՄՆ-ը կկրկնապատկի չինական ապրանքների համար սահմանված 10 տոկոս մաքսատուրքերը։ Նաև 20 տոկոս մաքսատուրքեր են սահմանվել Կանադայի և Մեքսիկայի վրա։

Նմանատիպ