Չինաստանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Թայվանի մոտ շարունակվող զորավարժությունների ժամանակ
Չինաստանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Թայվանի մոտ շարունակվող զորավարժությունների ժամանակ

Չինաստանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Թայվանի մոտ շարունակվող զորավարժությունների ժամանակ։ Ինչպես գրում է «BBC»-ն, Չինաստանը զորավարժությունները սկսել է Թայվանում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցից հետո։

Ըստ Թայվանի՝ խոսքը 11 բալիստիկ հրթիռի մասին է, որոնք ընկել են ծովը Թայվանի հարավարևմտյան և հյուսիսարևելյան ափերի մոտ։Չինաստանի գործողությունները Թայբեյում համեմատվել են Հյուսիսային Կորեայի պահվածքի հետ։

Ճապոնիայի տվյալներով՝ Չինաստանի կողմից արձակված հինգ հրթիռներ ընկել են իրենց տարածքային ջրերը։ Տոկիոն Պեկինին կոչ է արել «անհապաղ դադարեցնել» զորավարժությունները։

Նավերի տեղաշարժը սահմանափակված է չինական զորավարժությունների պատճառով։ Դեպի Թայվան միջազգային թռիչքները նույնպես դադարեցված են։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին այցելել է Թայվան։ Չինաստանը Թայվանը համարում է իր սեփական տարածք։ Դրա պատճառով Չինաստանը օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թայվան համարում է իր ինքնիշխանության խախտում։