Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել կանադական գյուղատնտեսական և պարենային ապրանքների վրա

11:00, 09.03.2025

Չինաստանը մաքսատուրքեր է սահմանում ավելի քան 2,6 միլիարդ դոլար արժողությամբ կանադական գյուղատնտեսական և պարենային ապրանքների վրա։

Չինաստանի որոշումը պատասխան գործողություն է Կանադայի դեմ, որը Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանեց դեռեւս հոկտեմբերին։ Կանադան ներմուծման մաքսատուրքեր է սահմանել 100 և 25 տոկոսով էլեկտրական մեքենաների, Չինաստանում արտադրված պողպատի և ալյումինի արտադրանքի համար։

Չինաստանի մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն մարտի 20-ից։

«Կանադայի միջոցները լրջորեն խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, հանդիսանում են պրոտեկցիոնիզմի և խտրական միջոցների բնորոշ ակտ, որոնք լրջորեն վնասում են Չինաստանի օրինական իրավունքները և շահերը», – ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

Չինաստանը Կանադայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Կանադան 2024 թվականին Չինաստան է արտահանել 47 միլիարդ դոլարի ապրանք։

Նմանատիպ