Չինաստանը հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

14:47, 02.02.2025

Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասված է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողությունների՝ Չինաստանը բողոք կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և կձեռնարկի համապատասխան հակաքայլեր՝ ամուր կերպով պաշտպանելու իր իրավունքները և շահերը։

«ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: Այդ քայլը ոչ միայն չի կարող լուծել սեփական խնդիրները, այլև կխոչընդոտի երկու երկրների միջև բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությանը», – ասված է հայտարարության մեջ։

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին լուծել իր ֆենտանիլը և դրա հետ կապված խնդիրները օբյեկտիվ և ռացիոնալ, այլ ոչ թե ազատականորեն օգտագործել մաքսատուրքերը այլ երկրներին սպառնալու համար:

Նմանատիպ