Չինաստանը ապրիլի 10-ից ամերիկյան ապրանքների վրա սահմանելու է 84-տոկոսանոց մաքսատուրքեր
Չինաստանը ապրիլի 10-ից ամերիկյան ապրանքների վրա սահմանելու է 84% մաքսատուրքեր։ Մինչ այդ Չինաստանը սահմանել էր 34% մաքսատուրքեր ամերիկյան արտադրանքի վրա։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտնել է, որ 12 ամերիկյան ընկերություն ավելացվել է արտահանման վերահսկման ցանկում, իսկ ևս 6՝ «ненадежных» սուբյեկտների ցուցակում։
Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման քաղաքականությունը սխալ է, որը լրջորեն խախտում է Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը, լրջորեն վնասում է կանոններով կարգավորվող բազմակողմ առևտրային համակարգին և զգալի ազդեցություն է ունենում գլոբալ տնտեսական կարգի կայունության վրա։