Չիլիում, անտառային հրդեհների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հայտարարվել է արտակարգ դրություն
Չիլիում, անտառային հրդեհների հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել, հայտարարվել է արտակարգ դրություն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիկը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նուևո Լեոն և Բիոբիո շրջաններից տարհանվել է ավելի քան 50,000 մարդ։
Անտառային հրդեհները այրել են մոտ 250 տուն։ Մինչ օրս երկու շրջաններում էլ այրվել է 8,500 հեկտար հողատարածք։
Հրշեջները պայքարում են երկրում 24 ակտիվ հրդեհների դեմ։ Բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին դժվարացնում են հրդեհների մարումը։