Չի բացառվում, որ օրենքով պարտադիր դառնա ավտոմեքենաներում կատալիզատորի մոնտաժումը
Չի բացառվում, որ օրենքով պարտադիր դառնա ավտոմեքենաներում կատալիզատորի մոնտաժումը,-այս մասին հայտարարել է խորհրդարանի շրջակա միջավայրի և բնական պաշարների կոմիտեի նախագահ Կախա Կուճավան:
Նրա խոսքերով, կան դեպքեր, երբ վարորդները մոնտաժում են կատալիզատորներ, անցնում են տեխզննում, որից հետո նորից հանում են դրանք:
«Առաջին կոմիտետային հետազոտությունը արդեն սկսել ենք, դա վերաբերում է բոլորիս – Թբիլիսիում օդի վիճակն է: Շատ կարևոր է, որ այս գործընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուր մարդ: 2-3 ամիս ժամանակ ենք տվել, որ նրանք ներկայացնեն իրենց դիրքորոշումը փաստերով:
Շատ հետաքրքիր հետազոտություններ ենք իրականացրել: Որոշ ոչկառավարական կազմակերպություններ ուշադրություն են դարձրել այնպիսի մանրուքների վրա, որոնց մասին մենք չենք մտածել: Դիրքորոշումները մանրամասն ուսումնասիրել ենք և արդեն ընտրվել է մոտ 15 օրենսդրական նախաձեռնություն, որը ծրագրում ենք ներկայացնել մինչև տարեվերջ: Նախաձեռնություններից մեկը վերաբերելու է տեխզննմանը և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին, և դրանց վերահսկման խստացմանը: Կան դեպքեր, երբ վարորդները մոնտաժում են կատալիզատորներ, անցնում են տեխզննում, որից հետո նորից հանում են դրանք»,-հայտարարել է Կախա Կուճավան:
Նրա խոսքերով, այս փուլում դժվար է ասել, մայրաքաղաքի որ շրջանում է բոլորից շատ աղտոտված օդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan