Չեխիայում կործանվել է ուղղաթիռ, որի արդյունքում զոհվել է չորս մարդ:
ՈՒղևորներից երկուսը մահացել են տեղում, իսկ մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան մասում, Պլզեն քաղաքի մոտակայքում: ՈՒղղաթիռը ընկել է արտադրամասերից մեկի շենքի վրա և պայթել:
Ավիաաղետի պատճառը դեռևս անհայտ է:
Հեղինակ -
Edgar Barsegyan