Չեխիայում ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ ութ մարդ
Չեխիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ութը։
Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունից հետո ռեստորանի մոտակայքում ապրող մարդիկ տարհանվել են։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ջեռուցիչի գերտաքացումից հետո, ինչը հավանաբար ռեստորանում պայթյունի պատճառ է դարձել։
Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ դեպքը հետաքննվում է։