Չեխիայում գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել

10:28, 06.06.2024

 

Չեխիայում գնացքների բախման հետևանքով մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 26-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Պարդուբիցե քաղաքում, երբ բախվել են բեռնատար և մարդատար գնացքները։

«Ըստ առկա տեղեկությունների՝ բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, մի քանիսի վիճակը ծանր է, ոմանք էլ թեթև վնասվածքներ են ստացել»,- ասաց մարզպետը։

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղում մոբիլիզացվել է փրկարար ծառայությունը, իսկ ուղեւորները տարհանվել են։

Նմանատիպ