Չեխիայում առևտրի կենտրոններից մեկում զինված տղամարդը սպանել է երկու մարդու

16:41, 20.02.2025

Չեխիայում, առևտրի կենտրոնում երիտասարդը դանակահարել է երկու մարդու։ Հարձակվողին ձերբակալել են իրավապահները։ Նա Չեխիայի քաղաքացի է, 16 տարեկան։

Միջադեպը տեղի է ունեցել Հրադեց Կրալովե քաղաքում։

«Չնայած րոպեների ընթացքում դեպքի վայրում գտնվելուն, երկու տուժածներն էլ այնպիսի լուրջ վնասվածքներ են ստացել, որ չնայած շտապօգնության աշխատակիցների ջանքերին, նրանց չի հաջողվել փրկել»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Իրավապահները ներկայումս փորձում են պարզել հարձակման շարժառիթը։

Նմանատիպ