Չեխիայի վարչապետն էական է համարում Ռուսաստանի և Չինաստանի ներգրավվածությունը Ուկրաինայում պատերազմի դադարեցման խաղաղ նախաձեռնություններում

18:06, 25.07.2024

Չեխիայի վարչապետ Պետր Պավելն էական է համարում Ռուսաստանի և Չինաստանի ներգրավվածությունը Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ տալու խաղաղ նախաձեռնություններում։

Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ասել է CTK գործակալությանը տված հարցազրույցում։

Պավելի խոսքով, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում որոշակի նոր փոփոխություններ է ակնկալում 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին։ Որպես գործոններից մեկը նա նշում է ընտրությունները մի քանի կարևոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ինչպես նաև պատերազմական հոգնածության աճը Ռուսաստանում և Ուկրաինայում։

Խաղաղության գագաթնաժողովին Ռուսաստանի ներգրավման հնարավորության մասին հարցին ի պատասխան Պետր Պավելը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ դա իրական է, թե ոչ, թեև դա «անհրաժեշտ է և ցանկալի»։ Միաժամանակ նա նշել է, որ խաղաղ բանակցություններն անիմաստ կլինեն, եթե Մոսկվան շարունակի գործել այնպես, ինչպես վարվում էր մինչ այժմ, այն է՝ փաստացի ներկայացնելով Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները։

«Սակայն առանց Ռուսաստանի և Չինաստանի սեղանի շուրջ խաղաղ բանակցություններն անհնարին կլինեն»,- ասել է Պետր Պավելը։

Չեխիայի վարչապետի խոսքով՝ առանց Չինաստանի իրական ճնշման Մոսկվայի վրա Ռուսաստանի համար անհնար կլինի փոխել իր գործողությունները։

Նմանատիպ