Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը հրաժարական է տվել։
Չեխիայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ Պետր Պավելը կընդունի Ֆիալայի կառավարության հրաժարականի առաջարկը, իսկ նախարարները ժամանակավորապես կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կառավարության նշանակումը։
Ներկայումս նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ է վարում Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «ANO» կուսակցության առաջնորդ Անդրեյ Բաբիշը։
Նշենք, որ մինչ այդ Բաբիշի կուսակցությունը և երկու ծայրահեղ աջ քաղաքական դաշինքներ ստորագրել են համաձայնագիր՝ կառավարական կոալիցիա ձևավորելու նպատակով։