Չեխիայի ԿարիտասըՊետական խնամքի գործակալության հաշմանդամություն ունեցող անձանց ընտանեկան տիպի տներ է նվիրաբերել
Խոշոր պանսիոնատների ապաինստիտուցիոնալացման գործընթացը շարունակվում է: Այդ նպատակով Չեխիայի Կարիտասը Պետական խնամքի գործակալության հաշմանդամություն ունեցող անձանց ընտանեկան տիպի տներ է նվիրաբերել:
Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին և Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դուշեթիի և Մարտղոփիի խոշոր պանսիոնատներում բնակվող շահառուների մի մասը կտեղափոխվի փոքր տներ։ Միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին ընտանեկան տիպի փոքրիկ տներով, ապա կողմերի միջեւ կնքվեց նվիրատվության ակտ։
Միջոցառմանը ներկա էին նաև օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Բարկալայան, Չեխիայի Կարիտաս ծրագրի ղեկավար Թամար Կուրտանիձեն, Դուշեթիի քաղաքապետ Մանանա Նարիմանիձեն: