Չեխիայի արտաքին գործերի նախարար. Ուկրաինայի աջակցությունը որևէ կառավարության գործողությունների համար քարտ-բլանշ չէ
Չեխիայի արտաքին գործերի նախարար. Ուկրաինայի աջակցությունը որևէ կառավարության գործողությունների համար քարտ-բլանշ չէ

«Ուկրաինայի աջակցությունը կառավարության ցանկացած գործողության համար բացարձակ վստահություն (կարտբլանշ) չէ», – այս մասին գրել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին սոցիալական ցանցում։

«Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ Կոռուպցիայի դեմ պայքարը կենսական նշանակություն ունի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Ուկրաինայի տեղը Եվրոպայում է, և մեր աջակցությունը պատկանում է նրա ժողովրդին, սակայն մեր աջակցությունը երբեք չի եղել և չի էլ լինի կառավարության որևէ գործողության համար անվերապահ թույլտվություն։ Այսօր ես սա հիշեցրեցի նախարար Անդրեյ Սիբիգային», – գրել է Յան Լիպավսկին սոցիալական ցանցում։