Վրաստանի տարածքները ինչ այժմ օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից և սա այն է, որի հետ երբեք չենք համաձայնի,- այս մասին լրագրողներին հայտնել է չեխ պատգամավոր Յան Զահրադիլը Ստրասբուրգում՝ Եվրամիություն-Վրաստան խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ:
«Հավատում եմ, որ Վրաստանի և Եվրամիության միջև շատ լավ և ինտենսիվ հարաբերություն է: Այն հիմնված է համընդհանուր և համալիր համաձայնության վրա: Բնական է, աշխարհագրական առումով Վրաստանը լավ վիճակում չէ: Նա ունի մեծ և շատ ոչ բարեկամական դրացի: Երկրի տարածքները մինչ այժմ օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից և սա այն է, որի շուրջ մեքն երբեք չենք համաձայնի:
Դրա հետ մեկտեղ, մենք ունենք տնտեսական հարաբերությունների շատ բարձր մակարդակ: Գնահատում ենք Վրաստանի քաղաքական կայունությունը: Գնահատում ենք նրա լավ տնտեսական միջավայրը տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Հուսով ենք, որ այսպես էլ կշարունակվի»,- հայտարարել է չեխ պատգամավորը:
Ստրասբուրգում ավարտվել է Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանական կոմիտեի առաջին օրը: Կոմիտեն այսօր ամփոփելու է երկօրյա աշխատանքը և ընդունելու վերջնական հայտարարություն, որը ներառելու է Վրաստանի համար կարևոր հարց: Հայտարարության տեքստում առանձնապես ընդգծվում է օկուպացված տարածքների հարցը: