Չեռնիգովում ռուսական անօդաչու թռչող սարքը մխրճվել է բարձրահարկ շենքի մեջ, կան զոհեր
Չեռնիգովում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնակարան շենքի, ինչի հետևանքով կան զոհեր։
Չեռնիգովի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկիի հայտարարությամբ՝ հարձակումը հրդեհ է առաջացրել։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև կենսական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներ։
«Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։ Երեք մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ մեկ երեխա», – հայտարարել է Բրիժինսկին։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սուրբ Ծննդյան գիշերը՝ դեկտեմբերի 24-ին, ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին և ռմբակոծել Չեռնիգովի, Չերկասիի և Խարկովի մարզերը։
Հարձակումների հետևանքով Չեռնիգովի շրջանում վնասվել են մի շարք կարևոր էներգետիկ օբյեկտներ, իսկ մի քանի քաղաքներում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը սպառողներին։