Չենք հնազանդվում Սահմանադրությանը, որը խախտում է տասը ատվիրանները. Գուրամ Փալավանդիշվիլի
Մենք չենք հնազանդվում Սահմանադրությանը, որը խախտում է 10 պատվիրանները, – այս մասին Քաշվեթի եկեղեցու դիմաց կայացած ցույցի ժամանակ հայտարարել է, ուլտրաազգայնական խմբավորման ներկայացուցիչ Գուրամ Փալավանդիշվիլին:
«Նրանք իրավունք չունեն փողոց դուրս գալ ու դրոշներ ծածանել: Մենք պետք է վռնդենք դրանց: Մենք չենք ենթարկվում սահմանադրությանը, որը խախտում է 10 պատվիրանները: Բոլորին մաղթում եմ առողջություն, բայց եթե ուզում ենք պատճառ գտնել, պատճառը հասարակության նկատմամբ լրագրողների բռնություններն են», – հայտարարել է Փալավանդիշվիլին:
Ռուսթավելի պողոտայում տեղի են ունենում երկու հակառակ հանրահավաքներ: Հանրահավաքին ներկա են ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց խոսքով ՝ ցույցի նպատակն է տարանջատվել հուլիսի 5-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բռնի իրադարձություններից: Ակցիային միացել են «Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչները, ովքեր երեկ չէին կարողացել անցկացնել «Արժանապատվության երթը»:
Միևնույն ժամանակ, Գուրամ Փալավանդիշվիլին, նրա կողմնակիցները և «Թբիլիսիի փրայդի» այլ հակառակորդներ ցույց են անցկացնում Ռուսթավելի պողոտայում, Քաշվեթի եկեղեցու դիմաց: