Չենք գտնում, որ դեղորայքի ժամկետի անցնելը որևէ ազդեցություն է ունեցել Ցե հեպատիտի էլիմինացիայի ծրագրի նպատակների իրականացման վրա. Ամերիկյան դեղագործական ընկերություն
Չենք գտնում, որ դեղորայքի ժամկետի անցնելը որևէ ազդեցություն է ունեցել Ցե հեպատիտի էլիմինացիայի ծրագրի նպատակների իրականացման վրա. Ամերիկյան դեղագործական ընկերություն

Վրաստանի բռնազավթված տարածքներից վերաբնակեցվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, տարածում է ամերիկյան «Գիլիադ» դեղագործական ընկերության հայտարարությունը, որը կապված հեպատիտ C- ի էլիմինացիայի ծրագրին: Նշված ընկերությունը վարակի դեմ դեղորայքը Վրաստանին անվճար մատակարարում է 2015 թվականից:

«Վրաստանը գտնվում է հեպատիտ C- ի վերացման միջազգային ջանքերի առաջնագծում, և «Գիլիադ» ընկերությունը հպարտ է, որ 2015 թվականից ի վեր աջակցում է ծրագրին: 2019 թվականի տվյալներով, Վրաստանի կառավարությունն արդեն հաջողությամբ բուժել է 58 000 մարդու, մեր կազմակերպության կողմից տրամադրած դեղամիջոցների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Դեղագործական ընկերությունը արձագանքում է նաև Վրաստանին առաքվող դեղորայքի ժամկետի լրանալու մասին տարածված լրատվությանը: Ինչպես ասված է ընկերության հայտարարության մեջ, նման դեպքերը հազվադեպ չեն հանրային առողջապահական ծրագրերում, քանի որ տեղի է դեղորայքի անհրաժեշտ քանակից շատ առաքում:

Ամերիկյան ընկերությունը նշում է նաև, որ շարունակելու է Վրաստանում հեպատիտ C- ի վերացման ծրագրի աջակցությունը:

«Գիլիադ»-ը շարունակում է աջակցել ծրագրին: Մենք համագործակցում ենք առողջապահության նախարարության հետ միասին, քանզի ապահովենք հեպատիտ C ունեցող Վրաստանի քաղաքացիներին ժամանակակից դեղամիջոցներով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Վրաստանի պետական ​​աուդիտի ծառայության հաղորդագրության համաձայն, Հեպատիտ C էլիմինացիայի ծրագրի շրջանակներում անվճար ստացված 560 645 083 լարիի արժեք ունեցող  դեղամիջոցների ժամկետը անցել է: