Չեմ տեսնում Վրաստանում բիզնեսմիջավայրի վրա որևէ ճնշում. Վրաստանում Գերմանիայի դեսպան
Վրաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Հուբերտ Քնիրը հայտարարում է, որ չի տեսնում Վրաստանում բիզնեսմիջավայրի վրա որևէ ճնշում:
Ինչպես հայտարարել է դեսպանը, նա զրուցել է գերմանացի բիզնեսմենների հետ, որոնք հայտարարել են, որ Վրաստանում շատ լավ բիզնես միջավայր է:
«Շատ եմ զրուցել գործարարների հետ, առանձնապես գերմանացի գործարարների հետ, որոնք աշխատում են Վրաստանում: Նրանք ասում են, որ Վրաստանում շատ լավ բիզնես միջավայր է և ես չեմ տեսնում որևէ ճնշում բիզնեսի վրա»,-հայտարարել է Հուբերտ Քնիրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan