Չեմ հիշում, որ Մարգվելաշվիլին սատարեր այն մարդկանց, ով նախկին իշխանության զոհն էր. Բեսելիա
Չեմ կարողանում մտաբերել, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սատարեր այն մարդկանց, ում հիշատակում էր այսօր ճեպազրույցին և ով նախորդ իշխանության զոհն էր,- այս մասին լրագրողներին է հայտնել խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան, ով արձագանքել է նախագահի կողմից այսօր արված հայտարարությանը:
«Չեմ հիշում, որ այն ժամանակ Մարգվելաշվիլին սատարեր այն մարդկանց, ում հիշատակում էր ճեպազրույցին և ով զոհ էր: Անկեղծ ասած, երբ այսօր խոսում էր այս թեմայով, սկզբում հենց դա հիշեցի և սա հենց կրկնակի չափանիշի դասական օրինակ է»,- հայտարարել է Բեսելիան:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է խորհրդարանական մեծամասնության օրենսդրական նախաձեռնության, այսպես կոչված Գիրգվլիանու ուղղումների մասին և հայտարարել, որ արդարադատությունը չպետք է լինի այն մարդկանց ձեռքում, ովքեր քաղաքական հողի վրա հետապնդում էին իրականացնում նախորդ իշխանության ժամանակ: