Չեմ բացառում, որ նախագահի գործողությունները կարող ենք քննարկել ընտրական տեսանկյունից. Բեսելիա
Չեմ բացառում, որ նախագահի գործողությունները կարող ենք քննարկել ընտրական տեսանկյունից. Բեսելիա

Չեմ կարծում, որ Միխեիլ Սաակաշվիլիի պալատից հրաժարվելը և ավելի պարկեշտ և համապատասխան շենքում նախագահի գտնվելը անպատվություն էր պետական ինստիտուտի նկատմամբ,-այս հայտարարությունը արել է խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան,  արձագանքելով  Գիորգի Մարգվելաշվիլիի գնահատականին:

Բեսելիայի խոսքերով, նախագահի հայտարարությունն առ այն, որ պետական ինստիտուտներին անպատվություն հասցնելը «վրացական երազանքի» նշանն է, անարդար և սխալ գնահատական է:

«Չեմ գտնում, որ եթե նախագահի ինստիտուտը տեղափոխվի այդ շենքից, դա կլինի պետական ինստիտուտի նկատմամբ անպատվություն: Եթե նախագահը այդպես է կարծում դա իր գործն է, սակայն մենք երբևիցե անպատվություն չենք հասցրել պետական ինստիտուտներին:

Այս տարին ընտրական տարի է և չեմ բացառում, որ նախագահի նման հայտարարությունները կապ կարող ենք քննարկել ընտրական տեսանկյունից»,-ասել է Բեսելիան: