Լոնդոնի «Չելսին» շարունակում է հոգալ իր հարձակման գծի հզորեցման վրա: Մի քանի օր առաջ Մաուրիցիո Սարիի թիմը «Դորտմունդին» 20 ամյա ամերիկացի կրիստիան Պուլիշիչի համար վճարել է 60 միլիոն ֆունտ:
Ինչպես գրում է Sunday Express-ը, այս պահին հերթը Էդիսոն Կավանիինն է: 31 ամյա ուրուգվայցու համար լոնդոնցիները պատրաստ են վճարել 50 միլիոն ֆունտ, սակայն այս հարցով դեռ.ս անհայտ է Պարի Սեն Ժերմենի դիրքորոշումը:
Ընթացիկ սեզոնում Կավանին մասնակցել է 11 հանդիպման և խփել է 10 գոլ:
Հեղինակ -
Edgar Barsegyan