Չեչնիայում փոքր չափի ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
Չեչնիայում փոքր չափի ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա

Չեչնիայում փոքր չափի ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Տուժել է 4 մարդ – օդաչուն և տան երեք բնակիչները, այդ թվում՝ մի երեխա:

Տեղեկությունն այս մասին տարածում է ռուսական մամուլը՝ Հանրապետության արտակարգ ծառայության վրա հենվելով: Ավիավթարի պատճառը հայտնի չէ:

Կործանման պահին ինքնաթիռը պոկել է էլեկտրափոխանցող լարերը, որի պատճառով մի քանի գյուղի էլեկտրաէներգիա չի մատակարարվում: